Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:44
08.08.22
107

Անտոնիու Գուտերիշը ողջունել Է հրադադարի հայտարարումը Գազայում

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերիշը ողջունում Է հրադադարի ռեժիմի սահմանման հայարարումը Գազայի հատվածում և բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու այն, օգոստոսի 8-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում Է Գազայում և Իսրայելում հրադադարի հայտարարումը (…), բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու հրադադարի ռեժիմը»,- ասված Է Դյուժարիկի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է համաշխարհային կազմակերպության կայքում: Նշվում Է, որ Գուտերիշը «բարձր Է գնահատում Եգիպտոսին՝ խաղաղության վերականգման ուղղությամբ ՄԱԿ-ի հետ նրա համակարգված ջանքերի համար»: Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը հայտարարել Է «Լուսաբաց» գործողությունն սկսելու մասին Գազայում «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման դեմ:

Երեք օրում արմատականները հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելացի զինվորականները հարվածներ են հասցրել տասնյակ թիրախների պաղեստինյան միջատարածքում: Օգոստսի 7-ին Եգիպտոսի միջնորդությամբ կողմերը համաձայնություն են ձեռք բերել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ Է մտել 23:30-ին (Երևանի ժամանակով օգոստոսի 8-ի 00:30-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: