Լրահոս
Հասարակական
17:30
15.10.25
189

Անպատկառություն է, գլխներիս վրա են քայլում. ԱԱԾ-ն շրջափակել է Աստծո տունը՝ Ալիևի հրամանո՞վ

Ավելի քան 5 ժամ է՝ ԱԱԾ-ականները խուզարկում են Արագածոտնի առաջնորդարանը: Այդտեղ է նաև Տեր Մկրտիչ եպիսկոպոսի կեցավայրը. խուզարկել են նաև նրա տունը: Աստծո դուռը հավատացյալների առաջ առավոտից փակել են իրավապահները, արգելել լրագրողներին նկարահանումներ անել: 

Եկեղեցու դուռը երբեք փակ չտեսած մարդիկ անակնկալի են եկել ու հեռվից հեռու բանավեճի բռնվել ԱԱԾ աշխատակիցների հետ: