Լրահոս
Հայաստան
21:45
21.03.22
180

Անոմալ գարունից հետո գյուղատնտեսական «հոյակապ տարի» է սպասվում

Հայաստանի մարտյան ձմեռը մասնագետներին հուշում է, որ հոյակապ գյուղատնտեսական տարի է լինելու: Առատ ձյունը կարող է լրացնել ջրի պակասը, ինչը մշտական խնդիր է գյուղացիների համար:

Հատկապես Սևանի ջրի մակարդակն էլ աննախադեպ՝ 16 սանտիմետրով իջել է հունվարին:

Ձյունառատ մարտը առնվազն 5 օր հյուսիս-արևմուտքից եկող ցիկլոնի ազդեցության տակ է լինելու: Բուք ու տեղումներ են սպասվում: Քաղաքացիների խոսքով՝ կորցրել ենք գարունը: