Լրահոս
Տարածաշրջան
12:00
10.06.23
90

Անգլիան Թուրքիային առնվազն 17 հազար ֆունտ ստերլինգ է ուղարկել

Img default alt hy

Բրիտանական «The Guardian» պարբերականը միգրանտների անօրինական ներթափանցումը Եվրոպա  թույլ չտալու նպատակով Անգլիայի կողմից նախաձեռնված քայլերի վերաբերյալ նյութ է հրապարակել:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հոդվածում նշվում է, որ այդ նպատակով 2019-ին Թուրքիային տրամադրած ֆինանսական օգնությունը կազմել է շուրջ 14.000 ֆունտ ստերլգինգ, որը հետագայում արագորեն աճել է:

Անգլիայի կառավարությունը բացի ֆինանսկան օգնությունից տրամադրել է նաև հավելյալ օգնություն, այն է՝ սարքավորումների տրամադրումն ու ոստիկանների վերապատրաստումը:

Հաղորդվում է նաև, որ 2022-ին թուրք-իրանական սահմանին տեղակայելու նպատակով թուրքական ոստիկանական ստորաբաժանումներին 9 միավոր տեխնիկա է ուղարկվել:

Նշենք, որ նույն թվականին վերոհիշյալ նպատակով Անգլիաի ներքին գործերի նախարարությունը Թուրքիային ուղարկել է շուրջ 3.000 ֆունտ ստերլինգ: