Լրահոս
Միջազգային
09:45
14.08.22
156

ԱՄՆ-ը պատերազմի եզրին է. Քիսինջեր

Img default alt hy

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը Մոսկվայի ու Պեկինի հետ պատերազմի եզրին է այն խնդիրների պատճառով, որոնք մասամբ ստեղծել է հենց Վաշինգտոնը:

«Մենք Ռուսաստանի ու Չինաստանի հետ պատերազմի եզրին ենք այն խնդիրների պատճառով, որոնք մասնակիորեն ստեղծել ենք մենք՝ չունենալով պատկերացում այն մասին, թե ինչով դա կավարտվի կամ ինչի դա կարող է հանգեցնել»,- հայտարարել է Քիսինջերը Wall Street Journal թերթին տված հարցազրույցում:

ԱՄՆ նախկին պետքարտուղարը նշել է, որ միակ բանը, որ կարելի է անել, լարվածություն չառաջացնելն է: