Լրահոս
Միջազգային
13:18
20.04.23
116

ԱՄՆ-ը մտադիր է գերհզոր հրացաններ վաճառել Ադրբեջանին «Իրանից պաշտպանվելու համար»

Ադրբեջանին ամերիկյան գերհզոր հրացաններ վաճառելու քննարկումներ սկսելու համար կոնգրեսական Ադամ Շիֆը բացատրություն է պահանջել Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունից: Նա գործընկեր-կոնգրեսականներին կոչ է արել ստորագրել առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակի տակ: Ամերիկյան հրացանների, այդ թվում՝ հարձակողական և կիսաավտոմատ դիպուկահար զենքի հնարավոր վաճառքի մասին լուրերը տարածվել էին փետրվարին: Պաշտոնական Վաշինգտոնը պատճառաբանում է, որ Ադրբեջանին օգնություն պետք է՝ իբր Իրանից պաշտպանվելու համար: