Լրահոս
Միջազգային
23:18
02.03.22
367

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի դեմ

Img default alt hy

ԱՄՆ-ն դաշնակցների հետ նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ–ի ու Բելառուսի դեմ` կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ, հայտնել է Սպիտակ տունը։

Նոր սահմանափակումները վերաբերում են ՌԴ ռազմական արդյունաբերության ոլորտին։ Դրանցով ամբողջությամբ արգելափակվում է Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ձեռնարկությունների աշխատանքը։

Ըստ ՌԻԱ Նովոստիի` այս սահմանափակումները վերաբերելու են ՌԴ ռազմաարդյունաբերական 22 ձեռնարկությունների, ներառյալ` մարտական ինքնաթիռների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։