Լրահոս
Հայաստան
14:43
11.03.22
860

ԱՄՆ-ն 45 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին, ևս 2 միլիոն` Արցախին

Img default alt hy

ԱՄՆ-ն 45 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին և ևս 2 միլիոն՝ Արցախին, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։

Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հատկացումների մասին ամփոփ օրինագիծ, որում ներկայացված են 2022 ֆինանսական տարվա ծախսերը:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների ենթակոմիտեում Հայաստանին և ԼՂՀ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելու կոչերով դիմել էին կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփեյերը և մի շարք այլ օրենսդիրներ: