Լրահոս
Միջազգային
14:45
10.06.23
74

ԱՄՆ հետախուզությունը տվյալներ ունի, որ Մոսկվայում ԱԹՍ-ների գործարան է կառուցվում՝ Իրանի օգնությամբ

Վաշինգտոնը մեղադրել է Իրանին Մոսկվայի արևելքում անօդաչու թռչող սարքերի գործարանի կառուցմանն աջակցելու համար: Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Թեհրանի հետ համագործակցելով՝ Կրեմլը ցանկանում է զենքի կայուն մատակարարում ապահովել: ԱՄՆ հետախուզությունը տվյալներ ունի, որ ռուսները ԱԹՍ-ների գործարանը կարող է գործարկվել հաջորդ տարեսկզբին: