Լրահոս
Միջազգային
17:00
23.12.22
131

Ամերիկյան կործանիչներ, Սիրիա, Ուկրաինա. Բլինքեն-Չավուշօղլու հեռախոսազրույցի օրակարգը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով խոսել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Կողմերը քննարկել են ամերիկյան F-16 կործանիչների գնման մանրամասները, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում վերջին զարգացումները, այդ թվում՝ «հացահատիկի միջանցքի» համաձայնագրի իրականացման կետերը: