Լրահոս
Քաղաքական
10:32
08.01.25
312

Ալիևը որևէ կերպ չի ուզում հրաժարվել իր օրեցօր աճող պահանջներից․ Արա Պողոսյան

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Անգամ Հայաստանի համար մահացու` փաշինյանական խաղաղության կոնցեպտը կարելի է ասել, որ ձախողված է։ Ալիևը որևէ կերպ չի ուզում հրաժարվել իր օրեցօր աճող պահանջներից։

Հայաստանի համար իրական անվտանգային վակուում է ստեղծվել, ու դա անընդհատ կխորանա, քանի դեռ պարտության, ձախողումների, ինքնակործանման սիմվոլ իշխանությունները չեն ինքնախոստովանվել և հեռացել իշխանական աթոռներից։

Միեւնույն ժամանակ, քանի դեռ իշխանության հավակնորդների շարքում առաջ չեն եկել պրոֆեսիոնալներ, ովքեր պատրաստ են վերցնել պատասխանատվություն, կրել պատասխանատվություն և հարկն եղած դեպքում ապացուցել պատասխանատու լինելու իրենց կարողությունները։