Լրահոս
Քաղաքական
11:00
19.04.23
179

Ալիևը հերթական անգամ ասել է՝ հայե՛ր, խաղաղություն չի լինելու. Ալվինա Աղաբաբյան

Img default alt hy

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.

«Պետություն-ահաբեկիչ Ադրբեջանի պարագլուխ Ալիևը լրատվամիջոցներին տված հարցազրույցում բացառի ասել է հետևյալը․

"ՄԻ ՕՐ ՆՐԱՆՔ [հայերը] ԿԲԱՑԵՆ ԱՉՔԵՐԸ ԵՎ ԻՐԵՆՑ ԳԼԽԱՎԵՐԵՎՈւՄ ԿՏԵՍՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇԸ"։

Ինչ է սա նշանակում։

Սա նշանակում է՝ Ալիևը հերթական անգամ ասել է՝ հայե՛ր,

.խաղաղություն չի լինելու, մոռացեք խաղաղության մասին, նման բան չկա,

.որքան զիջեք, ես ավելին եմ պահանջելու, ու այդպես այնքան, մինչև հասնեմ Երևան,

.մենք ձեզ հետ խաղաղ ապրել չենք ուզում, մենք ուզում ենք, որ դուք վերանաք տարածաշրջանից և որպես պետություն, և որպես ազգ,

.մենք ձեզ վերացնելու համար անելու ենք ամեն ինչ ու այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանի դրոշը չծածանվի Երևանի կենտրոնում՝ կառավարության շենքի գլխին»։