Լրահոս
Արցախ
18:15
13.08.22
124

Ալիևը հանձնարարել է ադրբեջանցիներով բնակեցնել հայկական Բերձորը, Աղավնոն և Սուսը

Img default alt hy

«Aysor.am»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով՝ պետական համապատասխան գերատեսչությունները պետք է կազմակերպեն Արցախի Բերձոր, Աղավնո և Սուս բնկավայրերն ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Ըստ գործակալության՝ բնակեցման գործընթացի նախապատրաստումը դիտարկվում է որպես Ադրբեջանի պետական համապատասխան գերատեսչությունների առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը։

Այժմ իրականացվում են աշխատանքներ՝ հայկական գյուղերում բնակվել ցանկացողների թիվը հստակեցնելու ուղղությամբ։