Լրահոս
Քաղաքական
20:26
08.01.25
356

Ալիևի ուզածը հենց դա է.Հայաստանը ֆաշիստական անվանողին Փաշինյանը ժամադրում է խաղաղության խաչմերուկում

Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարություններին խաղաղության Նոբելյան մրցանակակրին բնորոշ հանդարտությամբ է արձագանքել Հայաստանի վարչապետը: Նա կարծում է, որ Ալիևն ուզում է Հայաստանից ագրեսիվ հայտարարություններ լսել՝ դրանք նոր էսկալացիայի «հիմնավորում» դարձնելու համար: Անգամ Հայաստանի՝ «ֆաշիստական պետություն» լինելու մեղադրանքին պատասխանելիս Փաշինյանը նույն հանդարտ տոնով ասում է, որ խաղաղության օրակարգի մաս պետք է դարձնել հարցը, թե ինչու են Հայաստանն ու Ադրբեջանը մեկը մյուսին ընկալում որպես ֆաշիստական պետություն: