Լրահոս
Քաղաքական
19:30
21.10.25
136

Ալիևի ձեռքի տակով կանցնի Հայաստանի հացը. ղազախական ցորենն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով կգա Հայաստան

Հայաստանին անհրաժեշտ հացահատկի գրեթե 29 տոկոսը ապահոված Արցախի հանձնումից 2 տարի հետո Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն է մտնելու Հայաստան: Ալիևը իբրև բարի կամքի դրսևորում վերացրել է ապրանքների տարանցման սահմանափակումները, ասել է՝ «ղազախական հացահատկի առաքումը Հայաստան լավ ցուցանիշ է, որ խաղաղությունը միայն թղթի վրա չէ, այլ նաև հողի վրա»: 

Ալիևի հայտարարությունից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարարը շտապել է ազդարարել՝ «խաղաղությունը հաստատված է»: