Լրահոս
Սպորտ
23:30
09.10.24
307

Ալեքսանդր Պետրակովը Ֆարերյան կղզիների դեմ խաղից դրական ակնկալիքներ ունի

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն Ազգերի լիգայի երրորդ տուրում Ֆարերյան կղզիների դեմ հոկտեմբերի 10֊ին կայանալիք խաղից դրական ակնկալիքներ ունի։

«Մեզ լավ հանդիպում է սպասվում: Խաղադաշտն արհեստական խոտածածկ ունի: Կմարզվենք, կհասկանանք: Ամեն ինչ կարգին է, բոլորն առողջ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Պետրակովը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանկացնի Ֆարերյան կղզիների հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: