Լրահոս
Հասարակական
19:30
23.12.22
104

Ալեն Սիմոնյանը մասնակցել է բարեգործական միջոցառման

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում հերոսի մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով մասնակցել է բարեգործական միջոցառման:

Իր ֆեյսբուքյան էջում Ալեն Սիմոնյանը գրել է, որ  դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին և սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին: