Լրահոս
Քաղաքական
14:01
03.05.22
319

Ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել «5165» շարժման անդամները

Img default alt hy

Ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել «5165» շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանը, Էդգար Ղաղարյանը, Արմանը Սահակյանը, Ավետիք Չալաբյանը և ևս մեկ կին ակցիայի մասնակիցներից։ 

Շարժման անդամները ԱԺ֊ի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների նկարներով ուսապարկեր էին պատրաստել և պատրաստվում էին դնել ԱԺ֊ի դիմաց, սակայն Ոստիկանությունը նախ թույլ չտվեց փողոցն անցնել, նշելով, որ անթույլատրելի տեղով են անցնում, ապա տարածքը աղտոտելու համար բերման ենթարկեց նրանց և քաշքշելով բարձրացրին ավտոբուս։

Նրանք բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։