Լրահոս
Քաղաքական
22:23
19.02.25
251

Ականջ կտրելը էթիկական է, Արցախն ուրանալը՝ ոչ. ՔՊ-ական բարքեր

 

Եվրոպային Հայաստանի ժողողվրդավարությունը ապացուցելու գործի՞ք, թե մահակ՝ ընդդիմադիրների ազատ խոսքը ճնշելու համար. ՔՊ-ականները թարմացրել են Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով ունենալու իրենց նախաձեռնությունը: Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը վստահ է, որ իշխանությունն ուզում է էթիկայի հանձնաժողովի միջոցով փակել այն պատգամավորների բերանը, որոնք քննադատական խոսք կհնչեցնեն, օրինակ, Գեղամ Մանուկյանի պես կհայտարարեն, որ Արցախն ուրացողը դավաճան է: