Լրահոս
Հասարակական
19:50
02.03.22
384

Ահազանգ․ Գյումրիում ադրբեջանական ռադիոալիք է հեռարձակվում

Img default alt hy

Ամիսներ առաջ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցած «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Գյումրիում ադրբեջանական ռադիոալիք է հեռարձակվում։

«Մեզ դիմել էին ռադիոլսողներ եւ տարակուսած ահազանգել, որ Գյումրիում արդեն որոշակի ժամանակ է՝ FM 103.300 հաճախականությամբ հեռարձակվում է թուրքական ռադիոալիք։

Որոշակի հետազոտություններ կատարեցինք եւ հասկացանք, որ սա ադրբեջանական ռադիոալիք է՝ կոչվում է «Արազ», գտնվում է Բաքվում, բայց հեռարձակվում է միայն Գյումրում՝ կապ հաստատեցինք Ստեփանակերտի մեր ընկերների հետ, պարզվեց՝ այնտեղ նման հաճախականություն չկա, Երեւանում էլ չկա, եւ սա բազմաթիվ կասկածներ է հարուցել մեզ հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Պողոսյանը։