Լրահոս
Հասարակական
22:10
11.08.22
138

«Ահավոր վիճակ էր, մահանում էի». ջրի թունավորման բազմաթիվ ահազանգեր՝ Երևանում

Ջուրը կյանք է, բայց Երևանի բնակիչները արդեն մի քանի շաբաթ է՝ վախենում են ծորակից հոսող կենարար հեղուկը առանց եռացնելու խմել:

Պատճառը ստամոքս-աղիքային համակարգի խախտումների, փորլուծության մասսայական դեպքերն են: Մեր համաքաղաքացիների մի մասը վստահ է, որ ջրից է թունավորումը:

Առողջապահության նախարարությունը գիտի, որ ամռան շոգին ջրի պակասը արտեզյան ջրով է լրացնում «Վեոլիա Ջուրը», բայց վստահեցնում է, որ արտեզյան աղբյուրները չեն կարող վտանգավոր լինել մարդու համար: