Լրահոս
Քաղաքական
10:18
21.04.25
333

Ահա սա է ինչ-որ շինծու «Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալի բարբարոս տարբերությունը հավերժական քաղաքակրթական Հայաստանից․ իրանագետ

Img default alt hy

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թիկունքիս Զանգակատուն գյուղի լեռներում գտնվող խոնարհված Սպիտակ վանքն է՝ նույնանուն գյուղատեղիի տարածքում։

Մեր նախնիների՝ 12-13-րդ դարում կերտած այս համալիրի պատմական անվանումը մեզ, ցավոք, առայժմ հայտնի չէ։ Միգուցե, պեղումներ անցկացնելու դեպքում որևէ արձանագրություն, այսուհանդերձ, կգտնվի՝ վանքի և/կամ գյուղատեղիի անվանումը պարունակող։

Ամենայն հավանականությամբ, 17-րդ դարում դատարկվելով հայերից, տարածքը հետագայում դարձել է վաչկատուն ցեղերի բնակատեղի, որտեղ գտնվելու մոտ 150-200-ամյա պատմության ընթացքում նրանց ձեռքը ոչ միայն գեթ մեկ քար չի ավելացրել Հայաստանի սրբազան հողի քաղակրթական լանդաշաֆտի այս սքանչելի անկյունին, այլ նաև գրեթե ամբողջությամբ ավերել է վանական համալիրը, այն վերանվանելով ինչ-որ «Աղքիլիսա» (բռց.՝ «Սպիտակ եկեղեցի») եկեղեցու պատերի սպիտակավուն սրբատաշ քարերի պատճառով։

Ահա սա է ինչ-որ շինծու «Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալի բարբարոս տարբերությունը հավերժական քաղաքակրթական Հայաստանից»։