Լրահոս
Քաղաքական
17:44
23.12.22
99

ԱԳՆ-ում Արցախի պատվիրակության հետ քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

Img default alt hy

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները»,- նշված է հաղորդագրությունում: