Լրահոս
Հայաստան
13:55
05.08.21
51

Աղվան Վարդանյանը չի պատասխանում, երբ մեկը զուրկ է արժանապատվությունից, անգրագետ է, կարող է զրպարտել, և՛ սուտ խոսել

«Աղվան Վարդանյան նախարարը կենսաթոշակային  համակարգը չի ղեկավարել, կառավարության կառուցվածքով դա եղել  է առանձին միավոր՝ տարբեր ղեկավարներով։ Մանկատների՝ 15 տարի շարւնակվող որոշ առանձնյակների թեման բացարձակ սուտ է և զրպարտություն, այդ մասին ժամանակին նախարար Աղվան Վարդանյանը հիմնավոր խոսել է  և ի վերջո քրեական գործերով վերջին տարիներին, այդ թվում վերջին 3 տարիներին, Աղվան Վարդանյանը չի անցնում, անցնում են ուրիշ մեկերը՝ դատարկ, անարժանապատիվ ապագա չունեցող մեկերը»: Ի պատասխան, այս պահին ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթի՝ նշեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա  իր ելույթում նշեց, որ որոշ բաների չի անդրադառնա և խոստանում է առաջիկայում էլ չանդրադառնալ , քանի որ դա իր արժանապատվությունից ցածր է, բայց, ըստ Աղվան Վարդանյանի, երբ  մեկը զուրկ է արժանապատվությունից և՛ անգրագետ է, և՛ կարող է  զրպարտել,  և՛ սուտ խոսել։

Տեղեկացնենք, որ  ելույթ ունենալով ԱԺ լիագումար նիստում այսօր  հայտարարեց Սերգեյ Բագրատյանը. «Երեկ անհասցե ելույթ եղավ, որին անհասցե պատասխան հղեմ՝ «մերօրյա սագագողը» վերնագրով։ Մեկը հարգանք է պահանջում այս դահլիճում։ Նա, ով հարգանքի մասին չպետք է առհասարակ խոսի, որովհետեւ տարիներ շարունակ հանգուցյալներին վճարել է կենսաթոշակներ, մանկատներից գողացել է երեխաների հացը»,-ասաց Սերգեյ Բագրատյանը։ Նա հիշեց երջանկահիշատակ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի հումորային ելույթը, որում նա ասում էր՝ եթե հանգուցյալը գալիս է տեղամաս ու քվեարկում, նրան չպետք է զրկել կենսաթոշակի իրավունքից։ «Զարմանում եմ, որ նման մարդն այդ եղկելի արարքներից հետո հանդգնում է այս ամբիոնից հարգանքի մասին խոսել։ Ապշած եմ ցինիկության այդ աստիճանի վրա»,-հավելեց Սերգեյ Բագրատյանը։