Լրահոս
Իրավական
17:34
11.08.22
147

Աղվան Հովսեփյանը 100 մլն-ի դիմաց ազատ կարձակվի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։

Դատարանը Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ 100 մլն դրամի չափով և ստորագրությունը՝ չհեռանալու մասին։