Լրահոս
Հասարակական
17:10
23.12.22
123

Աղավնատուն գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Img default alt hy

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։49-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի Զոհրաբյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։50-ին, մարվել՝ 16։09-ին։