Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:05
21.10.25
3 773

Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները. Ալիև

Img default alt hy

Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։

Այս մասին Աստանայում Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները»,- հայտարարել է Ալիևը: