Լրահոս
13:08
10.06.23
89

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարն Արցախում

Թշնամին ուրբաթ երեկոյան երկու անգամ խախտել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին: Նախ՝ 18:30-ին, ադրբեջանական ստորաբաժանումները Կախակնի մոտ թիրախավորել են հայկական զինուժի զինծառայողներին տեղափոխող մեքենան: Լուսանկարները տարածել է պաշտպանության նախարարությունը: Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել են նաև 22:50-ին՝ օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում՝ ականանետ: