Լրահոս
Տարածաշրջան
22:00
08.06.26
152

Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին

Img default alt hy

Էրդողանն այսօր ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:

Հանդիպմանը ներկա էին նաև ԱՔ կուսակցության Ստամբուլի պատգամավոր դոցենտ, դոկտոր Սևան Սվաճըօղլուն, արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքին վերաբերող հարցեր։

Կարծիքներ են փոխանակվել Իսկենդերունի Սուրբ Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ։

Նորին Ամենապատվությունը համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ցուցաբերած հետաքրքրության համար և մաղթել առողջություն ու հաջողություն։