Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:30
06.06.23
140

Ադրբեջանը լայնածավալ բախման է պատրաստվում՝ Հայաստանին ուղղված կեղծ մեղադրանքներով

Այսօր թշնամին կրակ է բացել Գեղարքունիքի Կախակն գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ անող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:

Նախահարձակ թշնամին նաև շարունակում է հայկական կողմին մեղադրել: Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում ամրաշինական աշխատանքներ անելու համար Պաշտպանության բանակին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կրակելու համար՝ Պաշտպանության նախարարությանն է մեղադրել Բաքուն:

Միայն պաշտոնական Երևանին ուղղված 6-րդ մեղադրանքն է սա՝ վերջին 8 օրում: Փորձագետների համոզմամբ՝ Ադրբեջանը հիմք է գցում հնարավոր նոր հարձակման համար: