Լրահոս
Քաղաքական
19:06
20.04.23
114

Ադրբեջանը Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը դիզայներ Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ Հիշեցնենք, որ Նիկոլյանը ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը: