Լրահոս
Տարածաշրջան
14:05
20.04.23
92

Ադրբեջանում ռուսական գերեզմանատան պղծումը ՌԴ դեսպանատունն անվանել է «վայրենություն»

Ադրբեջանում ռուսական գերեզմանատուն են պղծել: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ավելի քան 100 գերեզմանաքար է վանդալիզմի ենթարվել Բալահանի կոչվող արվարձանում: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը կատարվածը «վայրենություն» է անվանել: Որոշ Տելեգրամ ալիքներ գրում են, որ տեղի ունեցածը թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման ձեռքի գործն է: Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան խոստացել է արագ վերականգնել վանդալիզմի հետքերը: