Լրահոս
Տարածաշրջան
13:35
18.04.23
77

Ադրբեջանն ու Թուրքիան զինտեխնիկա են կուտակել. համատեղ զորավարժություն է սկսվում Կարսում

Հայաստանի սահմանի մոտ՝ Կարսում, թուրք-ադրբեջանական զորավարժություններ անելու համար Բաքուն ու Անկարան զինտեխնիկա են կուտակել: Կադրերը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Երևում է, որ ադրբեջանցիները Կարս են տարել հետևակի երեք մեքենա և երեք միավոր ծանր տեխնիկա: Մարտավարատեխնիկական վարժանքները կոչվում են «Հեյդար Ալիև-2023» և նվիրված են Ադրբեջանի նախկին նախագահի 100-ամյակին: