Լրահոս
Հասարակական
23:40
20.04.23
355

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Img default alt hy

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: