Լրահոս
Տարածաշրջան
11:30
01.02.23
75

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա

Img default alt hy

 Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Թուրքիա

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հետևելու է «Ձմեռ-2023» զորավարժություններին, որին 18-ից փետրվարի 2-ը, մասնակցում են Ադրբեջանի և 16 այլ երկրների զինվորականներ։

Զորավարժությունները տեղի են ունենում Թուրքիայի Կարս նահանգում: