Լրահոս
Քաղաքական
22:20
21.02.25
246

Ադրբեջանի մեղադրանքը չեն ընդունում հայ գերիները. ԵԱՀԿ-ն դիտորդներ կուղարկի՞ Բաքու

 

Բաքվում հայ ռազմագերիների մասնակցությամբ դատական ֆարսին մեղադրանքներն է ընթերցվել: Հինգշաբթի տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նոր հայտարարություն է արել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ասել է, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը հրահրել են «խորհրդային հատուկ ծառայությունները»: 15-ի գործով հաջորդ նիստը փետրվարի 24-ին է լինելու: Այդ օրը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ցուցմունք է տալու Արկադի Ղուկասյանը: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը առաջարկել է մոնիտորինգային միսիա ուղարկել Բաքու: