Լրահոս
Քաղաքական
13:37
22.10.25
193

Ադրբեջանական ու թուրքական բեռնատարների համար բացում է Հայաստանի տարածքը Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների հետ մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին: Հարթակից շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի, Ղազախստանի ու Վրաստանի ղեկավարներին նախօրեի որոշման համար: Հայաստանին անհրաժեշտ հացահատկի գրեթե 29 տոկոսը ապահոված Արցախի հանձնումից 2 տարի հետո Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով ղազախական ցորեն է մտնելու Հայաստան: Ալիևը իբրև բարի կամքի դրսևորում վերացրել է ապրանքների տարանցման սահմանափակումները: Այսօր Փաշինյանը դա անվանել է կարևոր քայլ վաշինգտոնյան հռչակագրի իրականացման հարցում: Իր կողմից նա պատրաստակամություն է հայտնել բառացիորեն այսօրվանից ապահովել Հայաստանի տարածքով բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակը՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով: