Լրահոս
Հայաստան
22:16
13.09.21
74

Ադրբեջանական մաքսակետ՝ Գորիս-Կապան ճանապարհին. 70 կամ 130 դոլար՝ անցնելու համար

Որոտանի մոտ ոստիկանական հենակետ տեղակայած ադրբեջանցիները պատրաստվում են վառելիքի լցակայան կառուցել Գորիս-Կապան ճանապարհին:

Որոտան գյուղի մոտ տեղակայված անցակետը ադրբեջանցիները մաքսակետ են անվանում ու ճանապարհի այդ հատվածով անցնող իրանական բեռնատար եւ ուղևորատար մեքենաներից մաքսատուրք են գանձում՝ իբր տարանցիկ ճանապարհի համար: Ամեն մեքենայից 221 մանաթ՝ մոտ 64 հազար դրամ են վերցնում: