Լրահոս
Սպորտ
23:30
08.08.22
133

Ադամյանի «Քյոլնը» Բունդեսլիգայում մեկնարկեց հաղթանակով

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Բունդեսլիգայի առաջին տուրում «Քյոլնը» սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթել է ուժեղագույնների լիգա վերադարձած Գելզենկիրխենի «Շալկեին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տանտերերի կազմում փոխարինման է մտել 61-րդ րոպեին ու 1 րոպե անց մասնակցել է գոլային գրոհին:

Ընթացիկ մրցաշրջանում Սարգիս Ադամյանը Քյոլն քաղաքը ներկայացնող թիմի կազմում անցկացրել է 2 պաշտոնական խաղ ու կատարել 1 գոլային փոխանցում: