Լրահոս
Քաղաքական
22:05
21.02.25
207

Ա՛յ, գելուգազան բորենիներ, էս ի՞նչ եք անում, արա՛. Վարդան Ղուկասյանն՝ իրեն բերման ենթարկելու մասին

 

Ավտոմատներով զինված ոստիկանության հատուկ ջոկատայինները Գյումրիի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի մեքենան շրջափակել են հենց նրա տան մոտ՝ Ղուկասյանի թոռների աչքի առաջ: Այդ մասին Ղուկասյանը պատմել է «Հայլուր»-ին: «Ինձ թվաց թուրքերն են մտել Լեննական»,- «Հայլուր»-ի հետ հարցազրույցում ասել է Ղուկասյանը: Նա հերքել է, թե շրջապատման պահին մեքենայում թիկնապահն է եղել: Ընկերն է իրեն ուղեկցել, որը վնասվածքներ է ստացել: Գլխին վնասվածք է ստացել նաև Ղուկասյանը: Նա չի բացառում, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններից առաջ իրեն ձերբակալեն: