Լրահոս
Հասարակական
19:00
09.06.23
129

60 տոկոսը համարում է, որ պետք է իրականացնել արտահերթ ընտրություն և ձևավորել նոր կառավարություն․ GALLUP

Img default alt hy

Հայաստանում անցկացվել է հարցում, որի ժամանակ քաղաքացիներին հարց է տրվել․ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյո՞ք անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն»։ Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

Միանշանակ անհրաժեշտ է - 41 տոկոս
Ավելի շուտ անհրաժեշտ է - 18,9 տոկոս
Ավելի շուտ անհրաժեշտ չէ - 12,2 տոկոս
Ընդհանրապես անհրաժեշտ չէ - 19,5 տոկոս
Դժվարանում եմ պատասխանել – 8,5 տոկոս։
Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն։ Արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցում իրականացրել են հեռախոսով, մասնակցել է 1100 քաղաքացի։ Այն իրականացվել է մայիսի 27-ին։