Լրահոս
Իրավական
14:15
17.10.25
114

36-ամյա բնակչի տանը մարտական նռնակ և պայթուցիչ են հայտնաբերվել

Img default alt hy

Տավուշի համայնքային ոստիկանները Այգեստան գյուղի 36-ամյա բնակչի տանը մարտական նռնակ և պայթուցիչ են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այգեստան գյուղի 36-ամյա բնակիչը ապօրինի պահում է մարտական նռնակ՝ պայթուցիչով։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 15-ին 36-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ պայթուցիչով նռնակը պահում է իր առանձնատանը։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ այգեստանցու տանը հայտնաբերվել է «ՌԳԴ-5» մարտական նռնակ և նռնակի պայթուցիչ։
Կատարվում է նախաքննություն:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։