Լրահոս
Քաղաքական
20:15
23.12.22
80

30 տարի առաջ Լաչինն էլի փակ էր, բայց «մի աննշան տարբերություն կա»

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համոզված է՝ Լաչինի փակված միջանցքը կբացվի: Ճիշտ այնպես, ինչպես 1992-ին, երբ ազատագրվեց Արցախն աշխարհին կապող կյանքի ճանապարհը:

Ըննդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը Քոչարյանին հորդորել է չհամեմատել 2022 թ.-ը 1992-ի հետ: 30 տարի առաջ, Վարդանյանի համոզմամբ, և՛ Արցախում, և՛ Հայաստանում կար իշխանություն, իսկ նպատակը մեկն էր՝ Հայաստանի և Արցախի անկախ պետականություն: