Լրահոս
13:36
25.10.21
106

2021-ի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Փաշինյան. տեսանյութ

2021-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ՝ 661 141 աշխատատեղ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել: Նախորդ առավելագույնը գրանցվել է 2020-ի սեպտեմբերին՝ կազմելով 631 966 աշխատատեղ: Աճը կազմել է 3 տոկոս...»: