Լրահոս
Հասարակական
18:10
19.07.22
109

200 հազար դրամ տուգանք՝ Երևանում չնախատեսված վայրում աղբ գցելու համար. նախագիծ

Երևանում չնախատեսված վայրերում աղբ գցելու համար 200 հազար դրամ տուգանք կսահմանվի՝ գործող 50 հազարի փոխարեն: 

Քաղաքապետարանը նախագիծն ուղարկել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` հաստատման։ 

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այսօրվա նիստի ժամանակ հանձնարարել է մեկ ամսում մայրաքաղաքի բոլոր աղբամաններում տոպրակներ դնել՝ ամենօրյա աղբահավաքությունը արագացնելու համար: