Լրահոս
Միջազգային
13:05
07.10.25
125

2 զոհ, 3 վիրավոր․ Իրանի արևմուտքում հարձակում է տեղի ունեցել անվտանգության ուժերի ստորաբաժանման վրա

Img default alt hy

Իրանի արևմուտքում հարձակում է տեղի ունեցել անվտանգության ուժերի ստորաբաժանման վրա, որի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի 2 անդամ, ևս 3-ը վիրավորվել է։ 

Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի բաժնին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Քուրդիստանի նահանգի Սերվաբադ քաղաքում։ Հարձակվողներն օգտագործել են ձեռքի նռնակներ: 

ԻՀՊԿ-ի Քուրդիստանի ստորաբաժանման պաշտոնյաները հայտնել են, որ կշարունակեն լուրջ ջանքերը՝ նույնականացնելու և պատասխանատվության ենթարկելու հարձակման պատասխանատուներին։