Լրահոս
Իրավական
15:45
03.06.23
277

18-ամյա դպրոցականի մոտ կռփազենք և ծալովի դանակ է հայտնաբերվել

Img default alt hy

Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ սպիտակցի 18-ամյա մի երիտասարդ մոտը սառը զենք է պահում: Հունիսի 2-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Սպիտակի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է կռփազենք և ծալովի դանակ, որոնք վերցվել են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին: