Լրահոս
Միջազգային
14:30
24.01.23
92

16 զոհերի թաղումը. հազարավոր հալեպցիներ մասնակցել են ողբերգության զոհերի հուղարկավորությանը

Հազարավոր հալեպցիներ մասնակցել են 16 զոհերի թաղմանը, որոնք մահացել էին կիրակի լուսադեմին 5-հարկանի բնակելի շենքի փլուզման պատճառով: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են բազմաթիվ սիրիացիներ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերից երթով դագաղները տանում դեպի գերեզմանատուն:

Փրկարարները շարունակում են փլատակներում փնտրել ողջ մնացածների: