Լրահոս
Իրավական
11:45
03.06.23
527

16-ամյա պատանուն հարվածած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է

Img default alt hy

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Տեղեկությունը «Լուրեր»-ի հարցին ի պատասխան հայտնել են Դատախազությունից։

Երեկ Ա. Ղայթմազյանը ձերբակալվել էր։

Նրան մեղադրանք էր ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Հիշեցնենք, որ նա «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում ծեծել էր 16-ամյա անչափահասի։