Լրահոս
Իրավական
11:25
20.07.22
138

16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Img default alt hy

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ալվարդ Արզումանյանին վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Սարի թաղի 44-ամյա  մի բնակիչ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, 44-ամյա տղամարդը հուլիսի 19-ին, ժամը 20.00-ին, Երևան քաղաքի Սարի թաղի փողոցներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 16-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 05.00-ի սահմաններում Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին, որը մահացել էր: